20:50  +04,  21 հուլիսի, 2018

Բենզեման հերքում է

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման հերքել է լուրերը, թե պայմանավորվածություն ունի իտալական «Միլանի» հետ: Ֆրանսիացի ֆուտբոլիստն Ինստագրամում գրել է, որ որեւէ իտալական ակումբի հետ որեւէ համաձայնության չի հասել:

Իտալական մամուլը սկզբում գրել էր, թե Բենզեման կտեղափոխվի «Նապոլի», սակայն այդ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հերքել էր՝ նշելով, որ նա չափազանց ծեր է իր թիմի համար: Բենզեման պատասխանել էր, թե Դե Լաուրենտիսը «խելագար» է: Դրանից հետո սկսվեց շրջանառվել «Միլանի» տարբերակը:

Սակայն մեծ է հավանականությունը, որ Բենզեման այս ամռանը կհեռանա Արքայական ակումբից, որը սկսել է կազմի երիտասարդացում եւ բարեփոխում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ