18:54  ,  21 հուլիսի, 2018

«Արարատ-Արմենիան» կսատարի Արթուր Վանեցյանին

«Արարատ-Արմենիա» Ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարությունը ՀՖՖ նախագահի ընտրությունների հետ կապված.

«Ստեղծման օրվանից «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հիմնական նպատակներից է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը և առաջխաղացմանը: Վերջին ամիսներին «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ուշադրությամբ հետևում է հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին, և, հուսով ենք, որ տվյալ գործընթացի արդյունքում հայկական ֆուտբոլը ոչ միայն չի տուժի, այլեւ կզարգանա նոր թափով:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի առաջադրմանը կողմ ենք և կսատարենք նրան սեպտեմբերին կայանալիք ընտրություններում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում