16:51  ,  21 հուլիսի, 2018

«Միլանը» նոր նախագահ ունի  

Հայտնի են իտալական «Միլանի» նոր ղեկավարների անունները։ Ակումբի նախագահ է նշանակվել 71-ամյա իտալացի գործարար Պաոլո Սկարոնին, որն ավելի հայտնի է նավթագազային Eni ընկերության հետ համագործակցությամբ։ Չինացի Լի Յոնհինգը լքել է զբաղեցրած պաշտոնը։

Պաշտոնանկ է արվել նաև գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն։

Հիշեցնենք, որ «Միլանը» պարտքերի պատճառով դարձել է ամերիկյան Elliott Management ընկերության սեփականությունը։

«Միլանի» նախկին սեփականատեր Լի Յունհունը չի կատարել վարկային պարտականությունները և սահմանված ժամկետում չի կարողացել վճարել 32 միլիոն եվրո։ 2017-ի ապրիլին Elliott Management-ը Յունհունին տրամադրել էր 303 միլիոն եվրո վարկ։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում