13:56  ,  20 հուլիսի, 2018

«Բավարիան» կփորձի ձեռք բերել աշխարհի նորընծա չեմպիոնին

Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած պաշտպան Բենժամեն Պավարին, որը ներկայացնում է գերմանական «Շտուտգարտը»:

«Այո, կարող եմ հայտարարել, որ Պավարն իսկապես լավ խաղացող է: Ես առայժմ հստակ ոչինչ չեմ կարող ասել: Դա ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի լիազորությունն է»,- Կովաչի խոսքը մեջբերում է Swr.de-ն:

Պավարը «Շտուտգարտ» է տեղափոխվել 2016 թվականին ֆրանսիական «Լիլից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում