18:48  ,  19 հուլիսի, 2018

Ռոնալդու․ Մեսիի հետ մրցակցելը հետաքրքիր էր, բայց դա չի կարելի դիմակայություն անվանել  

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի մրցակցության մասին։

«Մեսիի հետ մրցակցելը հետաքրքիր էր, բայց դա չի կարելի դիմակայություն անվանել։ Դա էթիկապես ճիշտ չէ։

Մենք հաճույքով մրցակցում էինք և այն ձեզ դուր էր գալիս։ Նույնը կարելի է տեսնել Իտալիայում»,- Ռոնալդուի խոսքն է փոխանցում O Jogo-ն։

Հիշեցնենք, որ տրանսֆերի համար «Յուվենտուսը» 2 տարվա ընթացքում Մադրիդի «Ռեալին» կվճարի 100 միլիոն եվրո։ Պորտուգալիայի հավաքականի 33-ամյա խաղացողը իտալական թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր և տարեկան կվաստակի 30 միլիոն եվրո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով