23:54  ,  18 հուլիսի, 2018

«Բարսելոնան» իր կիսապաշտպանին առաջարկել է «Արսենալին»  

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը կարող է տեղափոխվել Անգլիա։ Պորտուգալացու ծառայությունները «Բարսելոնան» առաջարկել է Լոնդոնի «Արսենալին»։

Անգլիական ակումբը ևս հետաքրքրված է այդ տարբերակով։ Diario Sport-ը հայտնում է, որ «Արսենալը» պատրաստ է 20 միլիոն եվրո առաջարկել Գոմեշի համար։ Նշվում է, որ տրանսֆերը կարող է կայանալ արդեն այս շաբաթ։

«Բարսելոնան» հրաժարվել է ֆուտբոլիստին վարձակալությամբ տրամադրել «Վալենսիային»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով