13:38  ,  15 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Ֆրանսիա - Խորվաթիա․ Անոնս  

Հուլիսի 15-ին ավարտվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Շուրջ մեկ ամիս ռուսական ստադիոններում ականատես եղանք ֆուտբոլային ներկայացումների։ Տեսանք, թե ինչպես կարող են միմյանց դեմ մրցել Պորտուգալիան և Իսպանիան, թե ինչպես կարող է խաղալ Արգենտինայի հավաքականը։ Զարմացանք Ռուսաստանի հավաքականի խաղով։ Այսօր բոլոր հիշողություններն ի մի բերելու օրն է, բայց դա կարելի է անել միայն ԱԱ-ի եզրափակիչից հետո։

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնը տեսել է 1980 թվականի Օլիմպիական խաղերը, 2008-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը («Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»), կտեսնի նաև ԱԱ-2018-ի եզրափակիչը։

Խորվաթիան հնարավորություն ունի վրեժխնդիր լինելու 1998-ի կիսաեզրափակիչում կրած պարտության համար։ Այն ժամանակ Լիլիան Տյուրամի 2 գոլերը ֆրանսիացիներին դուրս բերեցին տնային մունդիալի եզրափակիչ, որում Զիդանի փայլուն խաղի արդյունքում Ֆրանսիան դարձավ աշխարհի չեմպիոն։ Դիդյե Դեշամը այդ հաջողությունը կարող է կրկնել արդեն գլխավոր մարզիչի կարգավիճակում։ Դեշամը կլինի երրորդը բրազիլացի Մարիո Զագալոյից և գերմանացի Ֆրանց Բեկենբաուերից հետո, որին կհաջողվի աշխարհի գավաթին տիրանալ որպես ֆուտբոլիստ և մարզիչ, եթե հաղթեն ֆրանսիացիները։

ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիան խելացի և հավասարակշռված խաղով հաղթեց Բելգիային, իսկ խորվաթները լրացուցիչ ժամանակում պայքարից դուրս թողեցին Անգլիային։

Ֆրանսիացիների հիշողություններում դեռ թարմ է Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայից կրած պարտությունը։ Նրանք արդեն այդ դառը փորձն ունեն և կրկնակի եռանդով են պատրաստվել աշխարհի առաջնության եզրափակիչին, որպեսզի կրկին չզգան այդ անտանելի զգացողությունը։ Դիդյե Դեշամը պետք է փորձի հակախաղ գտնել խորվաթների ցուցադրած աթլետիկ ֆուտբոլի դեմ։ Աշխարհն արդեն համոզվել է, որ խորվաթները վտանգավոր են մեկնարկային սուլիչից մինչև լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյանը։

Հավանական մեկնարկային կազմեր

ՖրանսիաՈւգո Լյորիս, Բենժամեն Պավար, Ռաֆայել Վարան, Սամուել Ումտիտի, Լյուկա Էրնանդես, Պոլ Պոգբա, Նգոլո Կանտե, Կիլիան Մբապե, Անտուան Գրիզման, Բլեզ Մատյուիդի, Օլիվյե Ժիրու։

ԽորվաթիաԴանիել Սուբաշիչ, Շիմե Վրսալկո, Դեյան Լովրեն, Դոմագոյ Վիդա, Իվան Ստրինիչ, Իվան Ռակիտիչ, Մարցելո Բրոզովիչ, Անտե Ռեբիչ, Լուկա Մոդրիչ, Իվան Պերիշիչ, Մարի Մանջուկիչ։

Ֆրանսիա - Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով