19:51  ,  14 հուլիսի, 2018

ԱԱ-2018. Բելգիան շանս չտվեց անգլիացիներին (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականը նվաճեց Ռուսաստանում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության բրոնզե մեդալները: Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած խաղում բելգիացիները 2:0 հաշվով հաղթեցին Անգլիայի հավաքականին եւ պատմության մեջ առաջին անգամ գրավեցին երրորդ տեղը:

Արդեն 4-րդ րոպեին կիսապաշտպան Նասեր Շադլիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ պաշտպան Թոմաս Մենյեն:

Առաջին խաղակեսն անցավ բելգիացիների առավելությամբ, մի քանի իրական գոլային պահերով:

Երկրորդ խաղակեսում եւս նախաձեռնությունը Բելգիայի հավաքականի կողմն էր եւ 82-րդ րոպեին Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո Էդեն Ազարը գրավեց Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը:

ԱԱ-2018. Երրորդ տեղի համար

Բելգիա - Անգլիա՝ 2:0 (տեսանյութ)

Թոմաս Մենյե, 4, Էդեն Ազար, 82

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս