13:20  ,  14 հուլիսի, 2018

Գվարդիոլան կատալոնական ռեստորան է բացել Մանչեսթերում (ֆոտո)  

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ  Գվարդիոլան կատալոնական ռեստորան է բացել Մանչեսթերում, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի հայտնում է, որ եռահարկ  ռեստորանում գործում է նաև բաց խոհանոց։

«Մենք վերադառնում ենք մեր կատալոնական արմատներին և ավանդական խոհանոցին։ Բաց խոհանոցի շնորհիվ մարդիկ ամբողջովին կզգան մեր ուտեստների առանձնահատկությունը»,- ասել է շեֆ-խոհարար Պակո Պերեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English