09:59  ,  14 հուլիսի, 2018

Շակիրի․ Ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Լիվերպուլ»  

Անգլիական «Լիվերպուլի» նորեկ, շվեյցարացի Ջերդան Շակիրին խոսել է իր տեղափոխության և առաջիկա նպատակների մասին։

«Շատ ուրախ և երջանիկ եմ, որ տեղափոխվել եմ «Լիվերպուլ»։ Սա մեծ ակումբ է, որն ունի բարձրակարգ խաղացողներ և գլխավոր մարզիչ։ Մի քանի տարի առաջ ցանկանում էի խաղալ այստեղ, սակայն չստացվեց։ Ցանկանում եմ ավելի լավը դառնալ և տիտղոսներ նվաճել»,- Շակիրիի խոսքն է փոխանցում «Լիվերպուլի » մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Սթոք Սիթին» էր։ Շակիրին  «Լիվերպուլի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English