22:46  ,  11 հուլիսի, 2018

ԱԱ-2018. Խորվաթիա - Անգլիա. Առաջին խաղակեսից հետո (ֆոտո, վիդեո)

Ռուսաստանում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում մրցում են Խորվաթիայի եւ Անգլիայի հավաքականները: Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում են անգլիացիները (տեսանյութ):

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում ընթացող հանդիպման արդեն 5-րդ րոպեին հաշիվը բացեց Գարեթ Սաութգեյթի ղեկավարած թիմը: Լուկա Մոդրիչը տուգանային հրապարակի մոտ խախտեց կանոնները Դելե Ալիի նկտամամբ եւ անգլիացիների պաշտպան Կիրան Տրիպյերը փայլուն իրացրեց տուգանայինը:

Ընդմիջում է:

Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Ֆրանսիայի հավաքականը, որը 1:0 հաշվով հաղթել է Բելգիային:

ԱԱ-2018, կիսաեզրափակիչ

Խորվաթիա - Անգլիա՝ 0:1 (առաջին խաղակես)

Կիրան Տրիպյեր, 5

Խորվաթիա․ Սուբաշիչ, Վսրալկո, Ստրինիչ, Լովրեն, Վիդա, Մոդրիչ, Ռակիտիչ, Բրոզովիչ, Ռեբիչ, Պերիշիչ, Մանջուկիչ։

Անգլիա․ Պիկֆորդ, Ուոլքեր, Սթոունս, Մագիր, Տրիպյեր, Յանգ, Հենդերսոն, Լինգարդ, Ալի, Ստերլինգ, Քեյն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով