18:10  ,  11 հուլիսի, 2018

«Նապոլիի» նախագահը հաստատել է, որ Ժորժինյոն և Սարին տեղափոխվում են «Չելսի»  

Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Ժորժինյոն տեղափոխվում է Լոնդոնի «Չելսի»։  Դե Լաուրենտիսը տեղեկացրել է նաև, որ Մաուրիցիո Սարին առաջիկայում կնշանակվի անգլիական ակումբի գլխավոր մարզիչ։

«Ամեն ինչ կախված է Սարիից, ես տվել իմ համաձայնությունը։ Ժորժինյոյի հետ կապված մենք դիտարկել էինք բոլոր առաջարկները։ Ներողություն եմ խնդրում «Մանչեսթեր Սիթիից»։ Ֆուտբոլիստը գերադասեց ապրել Լոնդոնում։ Բացի այդ «Չելսին» ավելի շատ է վարձատրելու նրան»,- Դե Լաուրենտիսի խոսքն է փոխանցում Football Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժորժինյոյի համար «Չելսին» կվճարի 65 միլիոն եվրո։ Իսկ Սարին գլխավոր մարզիչի պաշտոնում պետք է փոխարինի Անտոնիո Կոնտեին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով