21:54  +04,  10 հուլիսի, 2018

Չեմպիոնների լիգա․ «Ալաշկերտը» պարտվեց «Սելթիկին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» մեկնարկեց Չեմպիոնների լիգայում։ Որակավորման առաջին փուլի առաջին խաղում Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց շոտլանդական «Սելթիկին»։

3։0 հաշվով հաղթանակ տարան հյուրերը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Օդսոն Էդուարդը։ 81-րդ րոպեին աչքի ընկավ շոտլանդացի կիսապաշտպան Ջեյմս Ֆորեսթը։ Վերջին րոպեին էլ հաշիվը խոշոր դարձրեց շոտլանդացի կիսապաշտպան Կալում Մաքգրեգորը։

Պատասխան հանդիպումը Գլազգոյում տեղի կունենա հուլիսի 18-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Ալաշկերտ» - «Սելթիկ»՝ 0։3

Օդսոն Էդուարդ, 45+1, Ջեյմս Ֆորեսթ, 81, Կալում Մաքգրեգոր, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...