15:55  ,  10 հուլիսի, 2018

«Լիվերպուլը» հետաքրքրված չէ Դիբալայով

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան չի տեղափոխվի «Լիվերպուլ», հայտնում է Liverpool Echon-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալան կարող է փոխել ակումբային գրանցումը, քանի որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվում է Թուրին։

Նշվում էր, որ ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել Յուրգեն Կլոպը, սակայն լիվերպուլյան լրատվամիջոցը հերքում է այդ տեղեկությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով