14:55  ,  10 հուլիսի, 2018

Ֆիգուն՝ Լեգենդների հանդիպման մասին (ֆոտո)  

Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն Ինստագրամի իր պաշտոնական էջում անդրադարձել է Երևանում տեղի ունեցած Լեգենդների հանդիպմանը, որում մրցեցին Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի հռչակավոր վետերան աստղերը։

«Լեգենդների հիանալի հանդիպում Երևանում։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին ջերմ ընդունելության և աջակցության համար»,- գրել է Ֆիգուն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում