10:45  ,  9 հուլիսի, 2018

Նիկոլ Փաշինյանը հանդերձարանում ողջունել է լեգենդների հանդիպման մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի լեգենդար վետերան ֆուտբոլիստների հանդիպման երկրորդ խաղակեսը տրիբունայից դիտելուց հետո հանդերձարանում ողջունել է խաղի մասնակիցներին: Նա, հատկապես, ջերմ զրույց է ունեցել ֆրանսահայ Յուրի Ջորկաեֆի, նաեւ բրազիլացի Ռոնալդոյի հետ:

Հիշեցնենք, որ 5:2 հաշվով հաղթել է Լատինական Ամերիկան:

Գոլերը.

Եվրոպա. Լուիշ Ֆիգու, Յուրի Ջորկաեֆ:

Լատինական Ամերիկա. Գաբրիել Բատիստուտա, Խավիեր Սավիոլա, Դուեյն Դե Ռոսարիո (դուբլ), Բեբետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում