19:51  +04,  7 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Անգլիան կիսաեզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

Անգլիայի հավաքականը նվաճեց Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։

Սամարայում տեղի ունեցած քառորդ եզրափակիչի խաղում անգլիացիները վստահ հաղթանակ տարավ Շվեդիայի հավաքականի նկատմամբ՝ 2։0։ 

Սամարայում անցկացվող հանդիպման առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում են անգլիացիները։

30-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Լեսթեր Սիթիի» պաշտպան Հարի Մագիրն օգտագործեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգի փոխանցումը՝ 1։0։

Երկրորդ խաղակեսում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը կրկնապատկեց առավելությունը։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի փոխանցումից հետո գլխի գեղեցիկ հարվածով խփած գոլով աչքի ընկավ «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին։

Անգլիան կիսաեզրափակիչում կմրցի Ռուսաստան - Խորվաթիա զույգի հաղթողի հետ։ Քառորդ եզրափակիչի վերջին հանդիպումը տեղի կունենա Սոչիում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Անգլիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ է հասնում աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Նախորդ անգամ դա տեղի էր ունեցել 1990 թվականին․ պարտվել էր Արեւմտյան Գերմանիային։ 1966 թվականին Անգլիան դարձել է չեմպիոն։

ԱԱ-2018․ Քառորդ եզրափակիչ

Շվեդիա - Անգլիա՝ 0։2 (տեսանյութ)

Հարի Մագիր, 30, Դելե Ալի, 59

Շվեդիա․ Օլսեն, Լինդելյոֆ, Գրանկվիստ, Աուգուստինսոն, Կրաֆտ (Յանսոն, 85), Լարսոն, Էկդալ, Կլասոն, Ֆորսբերգ (Օլսոն, 65), Բերգ, Տոյվոնեն (Գվիդետի, 65)։

Անգլիա․ Պիկֆորդ, Ուոլքեր, Սթոունս, Մագիր, Տրիպյեր, Յանգ․ Լինգարդ, Հենդերսոն (Դայեր, 85), Ալի (Դելֆ, 77), Ստերլինգ (Ռեշֆորդ, 90+1), Քեյն։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ