09:30  +04,  7 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվում է քառորդ եզրափակիչ փուլը։ Հուլիսի 7-ին տեղի կունենա 2 հանդիպում։

Խաղային օրվա մեկնարկը կտրվի Սամարայում, որտեղ Երևանի ժամանակով 18։00-ին կհանդիպեն Շվեդիայի և Անգլիայի հավաքականները, որոնք նախորդ անգամ հանդիպել են 2012 թվականի նոյեմբերին։ Ստոկհոլմում կայացած ընկերական խաղում Շվեդիան Զլատան Իբրահիմովիչի պոկերի շնորհիվ հաղթեց 4։2 հաշվով։ Այդ խաղը առաջինն էր Ռահիմ Սթերլինգի համար հավաքականում։  

Աշխարհի առաջնություններում թիմերը նախորդ անգամ խաղացել են 2006-ին։ Խմբային փուլի վերջին խաղում գրանցվեց 3։3 հաշիվը։

Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ անգլիացիները 28 տարվա դադարից հետո կարող են կրկին խաղալ ԱԱ-ի կիսաեզրափակիչում։

1/8 եզրափակիչում Շվեդիան դժվարին պայքարում հաղթեց Շվեյցարիային (1։0), Անգլիան էլ հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասավ Կոլումբիայի նկատմամբ։

Օրվա մյուս խաղում Ռուսաստանը Սոչիում կընդունի Խորվաթիային։ Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած հավաքականը 1/8 եզրափակիչ փուլի գլխավոր անակնկալի հեղինակն է։ Հիշեցնենք, որ ռուսները հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին Իսպանիային։  

Ռուսաստանի հավաքականի կազմ կարող է վերադառնալ Ալան Ձագոևը, որը վնասվածք էր ստացել Սաուդյան Արաբիայի հետ առաջին տուրի խաղում։

Խորվաթների մոտ կարծես խնդիրներ չկան։ Հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստներն առողջ են։ Խմբային փուլում վստահ խաղով աչքի ընկած Խորվաթիան փլեյ-օֆֆում դեռ չի տպավորում։ 1/8 եզրափակիչում (Դանիայի հետ) գործը հասավ հետխաղյա վիճակախաղի, որում ավելի հաջողակ էին Զլատկո Դալիչի գլխավորած թիմի ֆուտբոլիստները։

Ռուսաստան – Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս