23:55  +04,  6 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Բելգիան հաղթեց Բրազիլիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ, ֆոտո)  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում մրցեցին Բրազիլիայի և Բելգիայի հավաքականները։ Կազանում կայացած խաղում Բելգիան հաղթեց 2։1 հաշվով։

Խաղում առաջինը գոլ խփելու հնարավորություն ունեին բրազիլացիները, երբ 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Տիագո Սիլվայի հպման շնորհիվ գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։

Այդ դրվագից 5 րոպե անց Բելգիան առաջ անցավ հաշվի մեջ։ Անկյունայինից հետո սեփական դարպասը գրավեց Ֆերնանդինյոն։

31-րդ րոպեին արագ հակագրոհից հետո «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն հաշիվը դարձրեց 2։0։

Հանդիպման երկրորդ հատվածը ակտիվ սկսեցին Տիտեի գլխավորած հավաքականի ֆուտբոլիստները։ Սակայն մինչև 72-րդ րոպեն հաշիվն անփոփոխ էր, բայց փոխարինման դուրս եկած Ռենատո Աուգուստոն Կոուտինիոյի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը։ Բրազիլացիներին ավելին անել չհաջողվեց և նրանք այսքանով ավարտեցին պայքարը աշխարհի առաջնությունում։

Բելգիան կիսաեզրափակիչում խաղալու է Ֆրանսիայի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Ուրուգվային։

ԱԱ-2018, քառորդ եզրափակիչ

Բրազիլիա - Բելգիա՝ 1։2 (տեսանյութ)

Ռենատո Աուգուստո, 72 - Ֆերնանդինյո, 13 (ինքնագոլ), Կևին Դե Բրյունե, 31

Բրազիլիա․ Ալիսոն, Ֆագներ, Մարսելո, Սիլվա, Միրանդա, Ֆերնանդինյո, Պաուլինյո (Աուգուստո, 73), Կոուտինյո, Վիլիան (Ֆիրմինո, 46), Ժեզուս (Կոստա, 58), Նեյմար։

Բելգիա․ Կուրտուա, Մենյե, Վերտոնգեն, Կոմպանի, Ալդերվեյրելդ, Շադլի (Վերմալեն, 83), Վիտսել, Ֆելայինի, Դե Բրյունե, Ազար, Լուկակու (Տիլեմանս, 87)։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս