11:58  ,  6 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկում է քառորդ եզրափակիչ փուլը։ Հուլիսի 6-ին տեղի կունենա 2 հանդիպում։

Խաղային օրվա մեկնարկը կտրվի Նիժնի Նովգորոդի համանուն ստադիոնում, որտեղ կհանդիպեն Մեսի-Ռոնալդու դիմակայությունը չեղարկած Ֆրանսիայի և Ուրուգվայի հավաքականները։

Խմբային փուլում Ուրուգվայը կայուն խաղով հասավ 1/8 եզրափակիչ, որտեղ պայքարից դուրս թողեց Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին (2:1): Այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին։ Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողի մասնակցությունը Ֆրանսիայի դեմ խաղին հարցականի տակ է։ 1/8 եզրափակիչում ստացած վնասվածքը կարող է խանգարել Կավանիին։ Ուրուգվայցիների գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսն ասել էր, որ ամեն ինչ պարզ կդառնա խաղից ժամեր առաջ։

Ֆրանսիացիների ճամբարում կարծես կորուստներ չկան։ Դիդյե Դեշամի գլխավորած հավաքականը կարողացավ կանգնեցնել Լիոնել Մեսիին և Արգենտինայի հավաքականին։ Ֆրանսիացիների հարձակման առաջատարը 19-ամյա Կիլիան Մբապեն է, որին թիկունքից օգնում է Անտուան Գրիզմանը։ Պահեստային տարբերակ էլ հանդիսանում է Օլիվյե Ժիրուն։

Ուրուգվայ – Ֆրանսիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

Մյուս խաղում, Կազանում կհանդիպեն Բրազիլիան և Բելգիան։ Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բելգիացիներին գլխավորող, իսպանացի Ռոբերտո Մարտինեսն ասել էր, որ Բրազիլիան ունի հաղթողի հոգեբանություն,  և ի տարբերություն Բելգիայի, բրազիլացիները հաղթել են աշխարհի առաջնություններում։

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն էլ ևս մեկ անգամ հայտնել էր, որ չի պատրաստվում փոխել հաղթական կազմը։ Գաբրիել Ժեզուսը կրկին կլինի մեկնարկային կազմում, չնայած որ դեռ գոլի հեղինակ չի դարձել։ Մեկնարկային կազմ  է վերադառնալու նաև Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն։

Ճապոնիայի դեմ հանդիպումից հետո Բելգիայի հավաքականը գիտակցում է, որ Բրազիլիայի հետ նման խաղ ցուցադրել չի կարելի։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Ճապոնիան 2 գնդակի առավելություն ուներ, սակայն Վերտոնգենը, Ֆելայինին և Շադլին հաղթանակ բերեցին Բելգիային։

Բրազիլիա - Բելգիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով