Նորաստեղծ «Արարատ-Արմենիա» երեւանյան ֆուտբոլային թիմը պատրաստվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը: NEWS.am Sport-ի տվյալներով, թիմը կհամալրեն Հայաստանի հավաքականի խաղացողներ Գոռ Մալաքյանն ու Հրայր Մկոյանը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արման Հովհաննիսյանը:
Անցած մրցաշրջանում Մկոյանը խաղում էր «Շիրակում», Մալաքյանը՝ Կամենսկի «Ստալում», Հովհաննիսյանը՝ ուկրաինական «Զիրկայում»: «Արարատ-Արմենիայի» հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել «Օրենբուրգի» եւ «Լուչ-Էներգիայի» նախկին խաղացող, ռուսաստանցի դարպասապահ Դմիտրի Աբակումովը:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» մարզիչն է Աստրախանի «Վոլգարի» նախկին գլխավոր մարզիչ Անդրանիկ Բաբայանը:
Լուսանկարում՝ Դմիտրի Աբակումով
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում