09:22  ,  6 հուլիսի, 2018

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ՝ նորաստեղծ «Արարատ-Արմենիայում»  

Նորաստեղծ «Արարատ-Արմենիա» երեւանյան ֆուտբոլային թիմը պատրաստվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը: NEWS.am Sport-ի տվյալներով, թիմը կհամալրեն Հայաստանի հավաքականի խաղացողներ Գոռ Մալաքյանն ու Հրայր Մկոյանը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արման Հովհաննիսյանը:

Անցած մրցաշրջանում Մկոյանը խաղում էր «Շիրակում», Մալաքյանը՝ Կամենսկի «Ստալում», Հովհաննիսյանը՝ ուկրաինական «Զիրկայում»: «Արարատ-Արմենիայի» հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել «Օրենբուրգի» եւ «Լուչ-Էներգիայի» նախկին խաղացող, ռուսաստանցի դարպասապահ Դմիտրի Աբակումովը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» մարզիչն է Աստրախանի «Վոլգարի» նախկին գլխավոր մարզիչ Անդրանիկ Բաբայանը:

Լուսանկարում՝ Դմիտրի Աբակումով

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով