22:58  ,  4 հուլիսի, 2018

Marca․ Ռոնալդուն տուն է փնտրում Թուրինում  

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է տեղափոխվել «Յուվենտուս»։ Պորտուգալացին արդեն տուն է փնտրում Թուրինում, հայտնում է Marca-ն։

Աղբյուրը տեղեկացնում է, որ 33-ամյա պորտուգալացուն դուր է գալիս Իտալիան և նա հաճույքով է հիշում Թուրինում կայացած արտագնա խաղերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով կարող է լքել Մադրիդը։

«Յուվենտուսը» պատրաստ է տրանսֆերի վրա ծախսել 120 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստին տարեկան վարձատրել 30 միլիոն եվրոյով։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով