23:58  ,  3 հուլիսի, 2018

ԱԱ-2018. Կոլումբիա - Անգլիա. Մինայի գոլը խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ (ֆոտո, վիդեո)

Կոլումբիայի եւ Անգլիայի հավաքականները Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում վիճարկում են աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին ուղեգիրը:Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով եւ նշանակվեց լրացուցիչ ժամանակ:

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում անգլիացիները վաստակեցին 11 մետրանոցի իրավունք: Այն հստակ իրացրեց «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, որը 6 գոլով աշխարհի առաջնության ռմբարկուների մրցավազքի առաջատարն է: Ավելացված երրորդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կոլումբիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» պաշտպան Իերի Մինան վերականգնեց հավասարությունը՝ 1:1:

Այս զույգի հաղթողը հուլիսի 7-ին կմրցի Շվեդիայի թիմի հետ, որը 1/8 եզրափակիչում նվազագույն հաշվով պարտության էր մատնել Շվեյցարիային:

ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ

Կոլումբիա - Անգլիա՝ 1:1 (հիմնական ժամանակ), (տեսանյութ)

Իերի Մինա, 90+3 - Հարի Քեյն, 57, 11մ

Կոլումբիա Օսպինա, Արիաս, Բարիոս, Կ․ Սանչես (Ուրիբե, 79), Ֆալկաո, Կուադրադո, Մինա, Լերմա (Բակա, 62), Մոխիկա, Կինտերո (Մուրիել, 88), Դ․ Սանչես։

Անգլիա․ Պիկֆորդ, Ուոքեր, Սթոունս, Մագուայեր, Լինգարդ, Հենդերսոն, Քեյն, Սթերլինգ (Վարդի, 88), Տրիպյե, Յանգ, Ալի (Դայեր, 81)։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով