19:53  +04,  3 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Շվեդիան հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ, ֆոտո)  

Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհ առաջնության 1/8 եզրափակիչում մրցեցին Շվեդիայի և Շվեյցարիայի հավաքականները։ Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում կայացած խաղի առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։

Յանե Անդերսոնի թիմին հաղթանակ բերեց Էմիլ Ֆորսբերգի խփած գոլը։ 66-րդ րոպեին գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպանի հարվածից հետո գնդակը անդրադարձից հետո հայտնվեց Յան Զոմերի պաշտպանած դարպասում։

Շվեդիան քառորդ եզրափակիչում կհանդիպի Կոլումբիա - Անգլիա դիմակայության հաջողակին։

ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ

Շվեդիա - Շվեյցարիա՝ 1։0 (տեսանյութ)

Էմիլ Ֆորսբերգ, 66

Շվեդիա․ Օլսեն, Լուստիգ (Օլսոն, 82), Լինդելյոֆ, Գրանկվիստ, Աուգուստինսոն, Էկդալ, Սվենսոն, Ֆորսբերգ (Կրաֆտ, 82), Կլասոն, Բերգ (Տելին, 90), Տոյվոնեն։

Շվեյցարիա․ Զոմեր, Լանգ, Ականջու, Ջուրու, Ռոդրիգես, Ջակա, Բեհրամի, Ջեմաիլի (Սեֆերովիչ, 73), Ցուբեր (Էմբոլո, 73), Շաքիրի, Դրմիչ։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ