11:35  +04,  3 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 3-ին հայտնի կդառնանան քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցները։   1/8 եզրափակիչ փուլում տեղի կունենա 2 հանդիպում։

Սանկտ Պետերբուրգում կմրցեն Շվեդիան և Շվեյցարիան։ Շվեդները խմբային փուլում պարտվեցին միայն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականին՝ վերջին րոպեին ընդունած գոլի պատճառով։ Սակայն այդ անհաջողությունից հետո, վերջին տուրում 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Մեքսիկայի դարպասը և խմբում գրավեցին առաջին տեղը։

Շվեյցարիայի մոտ պատմությունը մի փոքր այլ է․ նրանք խմբային փուլն ավարտեցին երկրորդ հորիզոնականում։  Վլադիմիր Պետկովիչի գլխավորած թիմը առաջին տուրում 1։1 հաշվով ավարտեց Բրազիլիայի հետ խաղը։ Շվեյցարացիների համար վճռորոշ եղավ Սերբիայի հետ հանդիպումը, որում նրանք հաղթեցին Ջերդան Շակիրիի վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ։

Շվեդիա - Շվեյցարիա խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

1/8 եզրափակիչ փուլի վերջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում։

Կոլումբիայի հավաքականը կխաղա Անգլիայի հետ։ Կոլումբիացիները անհաջող մեկնարկից հետո կարողացան խմբում գրավել առաջին տեղը։ Արգենտինացի Խոսե Պեկերմանի գլխավորած թիմը խմբային փուլում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Լեհաստանի դարպասը։ Նրանք նաև նվազագույն հաշվով հաղթեցին Սենեգալին։ Միակ անհաջողությունը մեկնարկում էր, երբ Ճապոնիան հաղթեց (2։1)։

Գարեթ Սաութգեյթի թիմը խմբային փուլն անցավ մեկ շնչով։ Մեկնարկային 2 հաղթանակից հետո, անգլիացիները փորձնական կազմով զիջեցին Բելգիային։ Գլխավոր մարզիչը նախորդ խաղերի համեմատ կատարել էր 7 փոփոխություն։ Բնականաբար փլեյ-օֆում այլևս փորձարկումներ չեն լինի։ Հնարավոր է, որ հիմնական կազմ վերադառնա Գարի Կեհիլը։ Հարձակման եռյակում էլ կլինեն Սթերլինգը, Քեյնը և Լինգարդը։ 2006 թվականից հետո առաջին անգամ Անգլիան կարող է խաղալ ԱԱ-ի քառորդ եզրափակիչում։

Կոլումբիա - Անգլիա խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

   

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս