23:57  +04,  2 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Բելգիան 0։2 հաշվով պարտվելիս հաղթեց Ճապոնիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ, ֆոտո)  

Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցեցին Բելգիայի և Ճապոնիայի հավաքականները։ Ռոստովում կայացած խաղի առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։

Խաղի երկրորդ հատվածը ավելի ակտիվ սկսեցին ճապոնացիները։ Գենկի Հարագուչին և Տակասի Ինուին երկու գնդակի առավելություն տվեցին իրենց հավաքականին։ Սակայն բելգիացիները Յան Վերտոնգենի և Մարուան Ֆելայինիի ջանքերով հավասարեցրին հաշիվը։

Հիմնական ժամանակի վերջին րոպեներին Ճապոնիայի հավաքականի դարպասապահ Գավաշիման մի քանի անգամ փրկեց իր թիմին։ Հուսալի գործեց նաև Տիբո Կուրտուան։

Ռոբերտո Մարտինեսի թիմին հաղթանակ բերեց Նասեր Շադլիի վերջին վայրկյաններին խփած գնդակը։

Բելգիան քառորդ եզրափակիչում կխաղա Բրազիլիայի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Մեքսիկային։

ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ

Բելգիա - Ճապոնիա՝ 3։2 (տեսանյութ)

Յան Վերտոնգեն, 69, Մարուան Ֆելայինի, 74, Նասեր Շադլի, 90+4 - Գենկի Հարագուչի, 48, Տակասի Ինուի, 52

Բելգիա․ Կուրտուա, Կոմպանի, Վերտոնգեն, Ալդերվեյրելդ, Վիտսել, Դե Բրույնե, Մենյե, Կարասկո (Շադլի, 65), Մերտեսն (Ֆելայինի, 65), Ազար, Լուկակու։

Ճապոնիա․ Գավաշիմա, Շոջի, Յոշիդա, Նագատոմո, Սակայի, Հասեբե, Շիբասակի (Հոնդա, 81), Կագավա, Ինուի, Հարագուչի (Յամագուտի, 81), Օսակա։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս