19:51  +04,  2 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Նեյմարի գոլը և գոլային փոխանցումը Բրազիլիային դուրս բերեց քառորդ եզրափակիչ (տեսանյութ, ֆոտո)  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հանդիպեցին Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները։ Սամարայում գրանցվեց մեկ գոլ։

Բրազիլիային հաղթանակ բերեց Նեյմարի միակ գոլը։ Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողը խաղի ելքը վճռեց 51-րդ րոպեին՝ Վիլիանի փոխանցումից հետո։

89-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ֆիրմինոն երկրորդ գնդակն ուղարկեց Գիլերմո Օչոայի պաշտպանած դարպասը։

Բրազիլիան քառորդ եզրափակիչում կխաղա Բելգիա - Ճապոնիա զույգի հաղթողի հետ։

ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ

Բրազիլիա - Մեքսիկա՝ 2։0 (տեսանյութ)

Նեյմար, 51, Ֆիրմինա, 89

Բրազիլիա․ Ալիսոն Բեքեր, Տիագո Սիլվա, Միրանդա, Կազեմիրո, Ֆիլիպե Լուիս, Գաբրիել Ժեզուս , Նեյմար, Ֆիլիպե Կոուտինյո (Ֆիրմինո, 86), Պաուլինյո (Ֆերնանդինյո, 80), Վիլիան (Մարկինյոս, 90+1), Ֆագներ։

Մեքսիկա․ Գիլյերմո Օչոա, Ուգո Այալա, Կարլոս Կալսեդո, Ռաֆայել Մարկես (Լայուն, 46), Կարլոս Վելա, Խավյեր Էրնանդես (Խիմենես, 60), Էկտոր Էրերա, Անդրես Գուարդադո, Էդսոն Ալվարես (Դոս Սանտոս, 55), Իրվին Լոսանո, Խեսուս Գալյարդո։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ