11:48  +04,  2 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում հուլիսի 2-ին տեղի կունենա 2 հանդիպում։

Խաղային օրը կմեկնարկի Սամարայում, որտեղ Երևանի ժամանակով 18։00-ին կհանդիպեն Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները։

Տիտեի գլխավորած Բրազիլիայի հավաքականը առաջնությունը մեկնարկեց Շվեյցարիայի հետ ոչ ոքիով։ Հետո դժվարությամբ հաղթեց Կոստա Ռիկային, իսկ վերջին տուրում խնդիրներ չունեցավ Սերբիայի հետ խաղում։ Մրցաշարից առաջ շատ էր խոսվում այն մասին, որ պենտակամպեոններին  պետք է առաջնորդի Նեյմարը, սակայն առաջին հանդիպումներից դատելով կարել է ասել, որ բրազիլացիների ընդգծված առաջատարը Ֆելիպե Կոուտինյոն է։ Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպանի հաջող խաղից շատ բան է կախված։

Մեքսիկան առաջնության առաջին անակնկալի հեղինակն է․ նրանք առաջինը պարտության մատնեցին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային։ Երկրորդ տուրում մեքսիկացիները 3 միավոր վաստակեցին Հարավային Կորեայի հետ խաղում։ Ամեն ինչ գլխի վայր շրջվեց վերջին՝ երրորդ տուրում։ Շվեդիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Գիլերմո Օչոայի պաշտպանած դարպասը։

Երևանի ժամանակով 22։00-ին Ռոստովում կտրվի Բելգիա – Ճապոնիա ֆուտբոլային պայքարի մեկնարկը։

Ռոբերտո Մարտինեսի գլխավորած Բելգիայի հավաքականը խմբային փուլն ավարտեց 9 միավորով։ Երրորդ տուրում բելգիացիները ոչ հիմնական կազմով նվազագույն հաշվով հաղթեցին Անգլիային։ Պետք է անպայման նշել,  որ Գարեթ Սաութգեյթի թիմը ևս պահեստային կազմով էր։ Էդեն Ազարը, Ռոմելու Լուկակուն և Կևին Դե Բրյունեն հավասարապես կատարում են առաջատարի դերը։

Ճապոնիայի հետ խաղում Բելգիային «թեթև զբոսանք» չի սպասվում։ Այդ մասին է վկայում սամուրայների ցուցադրած խաղը։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս