22:13  ,  1 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Նոր սերունդը «ղեկավարում» է կամ ինչպես մեկ օրում դուրս մնացին Ռոնալդուն և Մեսին (ֆոտո)

«Ռոնալդուի և Մեսիի վերջին հնարավորությունը»,- այսպիսին էր ԱԱ-2018-ի գլխավոր ինտրիգներից մեկը։

Որքան էլ պարադոքսալ է, սակայն մեր օրերի լավագույն ֆուտբոլիստների համար հիմնական խոչընդոտներից մեկը հավաքականի խաղընկերներն էին․ Պորտուգալիայի և Արգենտինայի հավաքականների կազմերը ոչ մի կերպ չէին հավակնում մունդիալը հաղթելուն։

Խմբային փուլում դժվարությունների բախված պորտուգալացիներին ու արգենտինացիներին 1/8 եզրափակիչում բաժին հասան լուրջ մրցակիցներ՝ առաջնության ֆավորիտներից մեկը համարվող Ֆրանսիան և «պինդ» Ուրուգվայը, որի հարձակման գծում խաղում են Լուիս Սուարեսը և Էդինսոն Կավանին։

Ֆրանսիա - Արգենտինա հանդիպման հնչեղությունն էլ ավելի մեծացավ Կազանում նրանց ցուցադրած ֆանտաստիկ ֆուտբոլից։ Քանի որ տպավորիչ խաղն ու խփված հիասքանչ գոլերը բնութագրելը շատ բարդ կլինի, միայն կնշենք հետևյալը՝ երեկ միջազգային ֆուտբոլում ավարտվեց Լեոյի և Կրիշտիանուի հեգեմոնիան։

Նրանք շարունակում են մնալ մեծագույն խաղացողներ և այդպես կլինի միշտ, սակայն այդ օրը ռուսական խաղադաշտերում փայլում էին ուրիշ ֆուտբոլիստներ, որոնք դիմակայությունների ելքը վճռեցին իրենց օգտին։ Խորհրդանշական է, որ Ռոնալդուն և Մեսին դուրս մնացին պայքարից նույն օրը։

Փորձառու Կավանին իր վրա վերցրեց առաջատարի դերը և հիանալի դուբլի շնորհիվ Ուրուգվային դուրս բերեց քառորդ եզրափակիչ, իսկ Ֆրանսիային առաջ տարան երիտասարդները։ Եթե համաշխարհային ֆուտբոլի ամենատաղանդավոր հարձակվողներից մեկի` 19-ամյա Կիլիան Մբապեի դուբլն անակնկալ չէր, ապա գերմանական «Շտուտգարտի» 22-ամյա պաշտպան Բենջամեն Պավարի՝ Ռոբերտո Կառլոսի ոճով շքեղ գոլը բացահայտում էր, որը հավակնում է ԱԱ-ի «գլխավոր զարդին»։

Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությունը շարունակում է հաճելիորեն զարմացնել։ Առջևում փլեյ-օֆի հանդիպումներն են, իսկ դա նշանակում է, որ պետք է սպասել «խնջույքի շարունակությանը»։

Շարունակե՛ք հաճույք ստանալ քառամյակի ֆուտբոլային գլխավոր մրցաշարից։

Սամվել Սուքիասյան 

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում