09:51  ,  1 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս  

Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Հուլիսի 1-ի տեղի կունենա 1/8 եզրափակիչ փուլի 2 հանդիպում։

Խաղային օրը կմեկնարկի Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում, որտեղ Ռուսաստանը կհանդիպի Իսպանիային։

Կազմակերպիչ երկրի հավաքականը վստահ մեկնարկեց խմբային փուլում։ Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած հավաքականը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սաուդյան Արաբիայի դարպասը, հետո էլ 3։1 հաշվով հաղթեց Եգիպտոսին։ Պատկերը այլ էր վերջին տուրում, երբ առաջին տեղի համար խաղում պարտվեց Ուրուգվային՝ 0։3։

Իսպանիայի հավաքականը խմբային փուլում հաղթեց Իրանին, իսկ Պորտուգալիայի և Մարոկկոյի հետ խաղերն ավարտվեցին ոչ ոքի արդյունքով։ Վաստակած 5 միավորը բավական էր, որ իսպանացիները խմբում գրավեն առաջին տեղը։

Ռուսաստան – Իսպանիա ֆուտբոլային դիմակայությունում ռուսների հիշողության մեջ դեռ թարմ է Եվրո-2008-ի սարսափը, երբ Իսպանիան խմբային փուլում առավելության հասավ 4։1 հաշվով, իսկ կիսաեզրափակիչում՝ 3։0։

Իսպանիա - Ռուսաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

Երևանի ժամանակով 22։00-ին Նիժնի Նովգորոդի համանուն ստադիոնում Խորվաթիան կխաղա Դանիայի հետ։

Խորվաթները մեկ շնչով հաղթահարեցին խմբային փուլի արգելքը և առաջինը ցույց տվեցին, որ Լիոնել Մեսիի առաջնորդությամբ խաղացող Արգենտինայի հավաքականը իրականում այդքան էլ սարսափելի չէ։ Բացի արգենտինացիների դարպասը երեք անպատասխան գնդակ ուղարկելուց, Զլատկո Դալիչի թիմը հաղթեց նաև Նիգերիային (2:0) և Իսլանդիային (2:1):

Դանիան, ի տարբերություն մրցակցի, խմբում գրավեց երկրորդ տեղը։ Որոշիչ ստացվեց առաջին տուրում Պերուին հաղթելը (1:0): Եթե Խորվաթիան ունի Լուկա Մոդրիչ, ապա Դանիայի կիսապաշտպանության «ուղեղը» Քրիստիան Էրիկսենն է։ Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստի հաջող խաղից է մեծապես կախված Օգե Հարեյդեի գլխավորած թիմի հաջողությունը։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս