19:53  +04,  30 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Ֆրանսիան հաղթեց Արգենտինային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ, ֆոտո)  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեց 1/8 եզրափակիչ փուլը։ Օրվա առաջին խաղում մրցեցին Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։

13-րդ րոպեին Կիլիան Մբապեի հետ պայքարում Մարկոս Ռոխոն սեփական տուգանայինում խախտեց  կանոնները։ Նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։

41-րդ րոպեին Անխել Դի Մարիան հեռահար հարվածով պատասխան գնդակն ուղարկեց Լյորիսի պաշտպանած դարպասը։

Հանդիպման երկրորդ հատվածը լավ սկսեց Խորխե Սամպաոլիի գլխավորած թիմը։ 48-րդ րոպեին Գաբրիել Մերկադոն օգտվեց Լիոնել Մեսիի փոխանցումից և առաջ մղեց արգենտինացիներին։

Ընդունած գոլից 9 րոպե անց Ֆրանսիան հավասարեցրեց հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Բենջամին Պավարը։ Հաջողությունից ոգևորված ֆրանսիացիները 4 րոպեում 2 անգամ գրավեցին Ֆրանկո Արմանիի պաշտպանած դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։

Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Ագուերոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն արգենտինացիներին ավելին անել չհաջողվեց

Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Ուրուգվայ - Պորտուգալիա զույգի հաղթողին։

ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ

Ֆրանսիա - Արգենտինա՝ 4։3 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 13 (11մ), Բենջամին Պավար, 57, Կիլիան Մբապե, 64, 68 - Անխել Դի Մարիա, 41, Գաբրիել Մերկադո, 48, Սերխիո Ագուերո, 90+2

Ֆրանսիա․ Լյորիս, Պավար, Վարան, Ումտիտի, Էրնանդես, Պոգբա, Կանտե, Մատյուիդի (Տոլիսո, 75), Գրիզման (Ֆեկիր, 83), Ժիրու, Մբապե (Տովեն, 89)։

Արգենտինա․ Արմանի, Մերկադո, Տալիաֆիկո, Մասկերանո, Մարկոս Ռոխո (Ֆասիո, 46), Օտամենդի, Բանեգա, Դի Մարիա, Պերես (Ագուերո, 66), Պավոն (Մեսա, 75), Մեսի։

 

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս