19:31  ,  30 հունիսի, 2018

«Չելսիի» կիսապաշտպանը մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելուն  

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչը վարձակալությամբ կարող է տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա», հայտնում է football italia-ն։

23-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես էր գալիս Մոսկվայի «Սպարտակում»։ Ռուսական ակումբը հրաժարվել է գնել Պաշալիչի տրանսֆերը։

Պաշալիչն արդեն խաղացել է Իտալիայի առաջնությունում, նա 2016/17 մրցաշրջանում եղել է «Միլանում»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով