09:10  +04,  30 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հունիսի 30-ին մեկնարկում է 1/8 եզրափակիչ փուլը։ Կայանալու է 2 հանդիպում։

Օրվա առաջին խաղում, Կազանում Ֆրանսիան կհանդիպի Արգենտինային։ Դիդյե Դեշամի ղեկավարած թիմը ոչ գեղեցիկ, բայց արդյունավետ խաղի շնորհիվ հաղթահարեց խմբային փուլի արգելքը։ Ֆրանսիացիներն իրենց խմբում հաղթեցին Ավստրալիային (2:1) և Պերուին (1:0), իսկ Դանիայի հետ խաղում գոլեր չգրանցվեցին։ 7 միավորը բավական էր, որ Եվրո-2016-ի եզրափակիչի մասնակիցները C խմբում գրավեին առաջին տեղը։

Արգենտինայի պատմությունն այլ է։ Խորխե Սամպաոլիի գլխավորած թիմը խմբային մրցաշարի առաջին տուրում չկարողացավ հաղթել Իսլանդիային (1:1), երկրորդում՝ ապտակ ստացավ խորվաթներից (0:3): Թվում էր, թե արգենտինացիները դուրս կմնան ԱԱ-ից, սակայն վերջին տուրում տոնած դժվարին հաղթանակի արդյունքում նրանք վաստակեցին 4 միավոր և D խմբում գրավեցին երկրորդ տեղը։

Այս խաղում հետաքրքիր է լինելու Մեսի-Գրիզման անհատական դիմակայությունը, որը Իսպանիայի առաջնությունից տեղափոխվել է Ռուսաստան։

Ֆրանսիա - Արգենտինա հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18։00-ին։

Օրվա երկրորդ խաղում քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը և Ուրուգվայը։

Հարավամերիկացիները խմբային փուլում խաղացին պարզ՝ պրագմատիկ ֆուտբոլ։ Օսկար Տաբարեսի գլխավորած թիմը առաջին և երկրորդ տուրերում գրանցեց նույն՝ 1։0 հաշիվը (Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ)։ Երրորդ տուրում պատկերը այլ էր․ ուրուգվայցիները Ռուսաստանի դարպասն ուղարկեցին 3 անպատասխան գնդակ։ Վաստակած 9 միավորով նրանք խմբում գրավեցին առաջին տեղը։

Պորտուգալիայի հավաքականի առաջին մրցակիցը Իսպանիան էր։ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած հանդիպումը միանշանակ կհիշվի։ 3։3 հաշվով ավարտված խաղում պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Երկրորդ խաղում 33-ամյա հարձակվողի միակ գոլը բավական էր, որ Պորտուգալիան հաղթի Մարոկկոյին։ Համեմատաբար ավելի լարված ստացվեց Իրանի հետ՝ վերջին տուրի հանդիպումը, որում Ռոնալդուն չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցը և գրանցվեց 1։1 հաշիվը։ Վաստակած 5 միավորը բավական էր, որ Ֆերնանդու Սանտուշի թիմը հայտնվի հաջորդ փուլում։

Ուրուգվայ - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա Սոչիում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։  

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս