Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Ուկրաինայի առաջնության չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Ուկրաինական Football.ua կայքը, ամփոփելով չորրորդ տուրը, 23-ամյա Մխիթարյանի մասին գրել է հետեւյալը. «Երեւում է այս տղային կանգնեցնելն անհնար է: Մխիթարյանն ուղղակի ոչնչացրեց «Վոլինի» պաշտպանությունը՝ ծաղրելով ամեն անգամ: Հենրիխը երկու գոլ խփեց եւ մի քանի լավ գոլային պահեր ունեցավ»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին «Շախտյորը» մրցակցի խաղադաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլինի» դարպասը: Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ՝ ճանաչվելով տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի