10:15 7 օգոստոսի, 2012Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Ուկրաինայի առաջնության չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Ուկրաինական Football.ua կայքը, ամփոփելով չորրորդ տուրը, 23-ամյա Մխիթարյանի մասին գրել է հետեւյալը. «Երեւում է այս տղային կանգնեցնելն անհնար է: Մխիթարյանն ուղղակի ոչնչացրեց «Վոլինի» պաշտպանությունը՝ ծաղրելով ամեն անգամ: Հենրիխը երկու գոլ խփեց եւ մի քանի լավ գոլային պահեր ունեցավ»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին «Շախտյորը» մրցակցի խաղադաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլինի» դարպասը: Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ՝ ճանաչվելով տուրի լավագույն ֆուտբոլիստ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.