14:47  ,  27 հունիսի, 2018

Նադալ․ 10 տարի հետո թենիսը կարող է վտանգված լինել

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը մտավախություն է հայտնել, որ մի քանի տարի հeտո թենիսի իմաստը կփոխվի՝ սահմանափակվելով մի քանի գործողությունով։

«Թենիսում մատուցման միջին արագությունը աճում է, թենիսիստները դառնում են ֆիզիկապես ավելի հզոր։ Չգիտեմ, թե ինչպես պետք է զարգանա մեր մարզաձեւը։ Կարող է այնպես ստացվել, որ թենիսում ամեն ինչ որոշի մատուցումը։ Արդեն 10 տարի հետո թենիսը կարող է վտանգվել»,- Նադալի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։

Իսպանացի թենիսիստը նաեւ առաջարկել էր վերանայել թենիսիստների դասակարգման վարկանիշային միավորների հաշվարկի համակարգը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում