10:12  +04,  27 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան E և F խմբերում։ Հունիսի 27-ին կկայանա 4 հանդիպում։

Երևանի ժամանակով 18։00-ին Կազանում Գերմանիան կհանդիպի Հարավային Կորեային։ Յոահիմ Լյովի գլխավորած հավաքականը անդունդի եզրին էր հայտնվել Շվեդիայի հետ խաղում, երբ Տոնի Կրոսը միայն խաղի վերջին վայրկյաններին հաղթանակ բերեց աշխարհի չեմպիոններին։ Այժմ մնացել է միայն հաղթել կորեացիներին, որոնք ևս չեն կորցրել հաջորդ փուլում հայտնվելու տեսական հնարավորությունները։

Խմբի մյուս խաղում 1/8 եզրափակիչում իր տեղն ապահոված Մեքսիկան կմրցի Շվեդիայի հետ։ Եկատերինբուրգում կայանալիք հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18։00-ին։

E խմբում իրադրությունն ավելի լարված է․ Բրազիլիան, Շվեյցարիան և Սերբիան պայքարում են 2 ուղեգրի համար։

Բրազիլիան, որն ունի 4 միավոր, խաղալու է Սերբիայի հետ։ Մլադեն Կրստաիչի գլխավորած Սերբիայի հավաքականը առաջին տուրում նվազագույն հաշվով հաղթել էր Կոստա Ռիկային, իսկ երկրորդում դրամատիկ խաղում պարտվել էր Շվեյցարիային։ Հաղթանակի դեպքում նրանք միանշանակ կհայտնվեն հաջորդ փուլում։ Սերբիա - Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

Խմբի մյուս խաղում քաղաքական սկանդալի կենտրոնում հայտնված Շվեյցարիան կխաղա Կոստա Ռիկայի հետ։ Հիշեցնենք, որ սերբերի հետ խաղում Գրանիտ Ջական և Ջերդան Շակիրին հիշեցրին իրենց ալբանական արմատների մասին։ ՖԻՖԱ-ն հետաքննեց և որոշեց բավարարվել միայն տուգանքով։ Նիժնի Նովգորոդում կայանալիք Կոստա Ռիկայի հետ խաղում գոլը տոնելիս ալբանական արծիվը ցուցադրելու կարիք չի լինի։ Այդ խաղում հաղթանակը Վլադիմիր Պետկովիչի (Շվեյցարիայի գլխավոր մարզիչ) թիմին հնարավորություն կտա շարունակել պայքարը։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս