23:55  +04,  23 հունիսի, 2018

ԱԱ-2018. Ռոյսի եւ Կրոսի գոլերը հաղթանակ բերեցին Գերմանիային (տեսանյութ, ֆոտո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի երկրորդ տուրի խաղում Գերմանիայի եւ Շվեդիայի հավաքականները  խաղացին Սոչիում: 2:1 հաշվով հաղթեցին գերմանացիները:

Հաշիվը բացեցին շվեդները հարձակվող Օլա Տոյվոնենի գոլի շնորհիվ: Ընդմիջումից հետո հավասարությունը վերականգնեց հարձակվող Մարկո Ռոյսը: Գերմանիայի թիմը վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց պաշտպան Ժերոմ Բոատենգը: Ավելացված 5-րդ րոպեին Տոնի Կրոսը հաղթանակ պարգեւեց Յոահիմ Լյովի գլխավորած թիմին:

Գերմանիան ու Շվեդիան վաստակել են 3-ական միավոր: Մեքսիկայի հավաքականը 6 միավորով առաջին տեղում է: Հարավային Կորեան երկու պարտությունից հետո զրկվել է խմբային փուլի արգելքը հաղթահարելու հնարավորությունից: Խմբային փուլի վերջին տուրում Շվեդիան կմրցի Մեքսիկայի, Գերմանիան՝ Հարավային Կորեայի հետ: 

ԱԱ-2018. F խումբ, երկրորդ տուր

Գերմանիա - Շվեդիա՝ 2:1 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 48, Տոնի Կրոս, 90+5 - Օլա Տոյվոնեն, 32

Հեռացում՝ Ժերոմ Բոատենգ (Գերմանիա), 82, երկրորդ դեղին քարտ

Գերմանիա․ Նոյեր, Կիմիխ, Բոատենգ, Ռյուդիգեր, Հեկտոր (Բրանդտ, 87), Ռուդի (Գյունդոգան, 31), Կրոս, Դրաքսլեր (Գոմես, 46), Մյուլեր, Ռոյս, Վերներ։

Շվեդիա․ Օլսեն, Լյուստիգ, Նիլսոն-Լինդելյոֆ, Գրանկվիստ, Աուգուստինսոն, Լարսոն, Էկդալ, Կլասոն (Դուրմազ, 74), Ֆորսբերգ, Տոյվոնեն (Գվիդետի, 78), Բերգ (Տելին, 90)։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս