10:40  ,  23 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս

Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարը։ Հունիսի 23-ին տեղի կունենա 3 հանդիպում։

Խաղային օրվա մեկնարկը կտրվի 16։00-ին Մոսկվայում։ Հանդիպելու են G խմբում ընդգրկված Բելգիայի և Թունիսի հավաքականները։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմն ԱԱ-ում մեկնարկեց հաջողությամբ և 3 անպատասխան գնդակ ուղարկեց Պանամայի դարպասը։ Երկրորդ խաղում հաղթանակը բելգիացիներին դուրս կբերի հաջորդ փուլ։ Թունիսի հավաքականը առաջին տուրում մոտ էր սենսացիային։ Թունիսցիները 1։2 հաշվով պարտվեցին Անգլիային։ Հարի Քեյնը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում։

Երևանի ժամանակով 18։00-ին Ռոստովում կմրցեն F խմբում ընդգրկված Հարավային Կորեան և Մեքսիկան։ Աշխարհի առաջնության առաջին տուրի գլխավոր անակնկալի հեղինակները հնարավորություն ունեն խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Մեքսիկան Գերմանիային հաղթելուց հետո պետք է, որ խնդիրներ չունենա Հարավային Կորեայի հետ խաղում, որոնք մեկնարկում 0։1 հաշվով պարտվել էին Շվեդիային։

Օրվա վերջին և գլխավոր հանդիպումը տեղի կունենա Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում։ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը խաղալու է Շվեդիայի հետ։ Յոահիմ Լյովի թիմը նահանջելու ճանապարհ չունի։ Միայն հաղթանակը գերմանացիներին հնարավորություն կտա մնալ մրցավազքում։ Մեքսիկայի հետ անատամ ֆուտբոլից հետո պետք է վերադարձնել երկրպագուների հավատը, որոնք Ռուսաստանում քիչ չեն։

Շվեդիայի համար այս խաղում իդեալական կլինի վաստակել 3 միավոր և վերջին տուրում Մեքսիկայի հետ ուղղակի պարզել առաջին և երկրորդ տեղերի հարցը։ Ոչ ոքին նույնպես վատ արդյունք չի լինի։

Գերմանիա - Շվեդիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս