23:52  +04,  19 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Ռուսաստան - Եգիպտոս՝ 3։1 (տեսանյութ)  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ռուսաստան – Եգիպտոս խաղով մեկնարկեց խմբային մրցաշարի երկրորդ տուրը։

Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում կայացած խաղում դաշտի տերերը հաղթեցին 3։1 հաշվով։

Հանդիպման առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ կեսի մեկնարկում Եգիպտոսի հավաքականի ավագ Ահմեդ Ֆատհին պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Պատահական հաջողությունից ոգևորված Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը դարձավ ևս 2 գոլի հեղինակ։ Դիպուկությամբ աչքի ընկան Դենիս Չերիշևը և Արտյոմ Ձյուբան։

73-րդ րոպեին Մոհամեդ Սալահը անվրեպ իրացրեց իր վաստակած 11-մետրանոցը։

Էկտոր Կուպերի թիմը մնացած ժամանակահատվածում շարունակեց գրոհել, բայց ավելին անել չկարողացավ։

Ռուսաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր և ապահովեց իր տեղն ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչում։ Եգիպտոսը միավոր դեռ չունի։

A խմբի մյուս խաղում կհանդիպեն Ուրուգվայը և Սաուդյան Արաբիան (հունիսի 20-ին)։

ԱԱ-2018, A խումբ

Ռուսաստան - Եգիպտոս՝ 3։1 (տեսանյութ)

Ահմեդ Ֆատհի, 47 (իգ), Դենիս Չերիշև, 59, Արտյոմ Ձյուբա, 62 - Մոհամեդ Սալահ, 73 (11մ)

Ռուսաստան․ Ակինֆեև, Ֆերնանդես, Կուտեպով, Իգնաշևիչ, Ժիրկով (Կուդրայշով, 86), Զոբնին, Սամեդով, Գազինսկի, Գոլովին, Չերիշև (Կուզյաև, 74), Ձյուբա (Սմոլով, 79)։

Եգիպտոս․ Էլ Շենավի, Ֆատհի, Աբդուլ Շաֆի, Գաբր, Հեգազի, Էլ Նենի (Վարդա, 64), Էլ Սաիդ, Հասան (Սոբհի, 68), Սալահ, Մոուսեն (Կահրաբա, 82)։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս