19:55  ,  19 հունիսի, 2018

«Սելթիկի» հետ դիմակայությունից հետո «Ալաշկերտի» հավանական մրցակիցները  

«Սելթիկի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կհանդիպի «Վալյուր» (Իսլանդիա) – «Ռուսենբորգ» (Նորվեգիա) զույգի հաղթողին:

Որակավորման երկրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 24/25-ին և հուլիսի 31/օգոստոսի 1-ին:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Սելթիկ» դիմակայության պարտվողը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում կհանդիպի «Աստանա» (Ղազախստան) – «Սուտյեսկա» (Մոնտենեգրո) զույգի պարտվողին:

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 26-ին և օգոստոսի 2-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով