16:50  ,  19 հունիսի, 2018

ԱԱ-2018-ի առաջին կամիր քարտը

H խմբի Կոլումբիա – Ճապոնիա խաղում գրանցվեց Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության առաջին կարմիր քարտը։

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Կարլոս Սանչեսը հեռացվել է երրորդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղալու համար։

11 մետրանոցը դիպուկ է իրացրել Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Սինձի Կագավան։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1։0 է՝ Ճապոնիայի օգտին։ Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում