00:08  ,  17 հունիսի, 2018

Grand Chess Tour․ Լևոն Արոնյանը գրավեց 5-րդ տեղը  

Բելգիայում ավարտվեց Grand Chess Tour շարքի Լյովենի փուլը։ Կայծակնային խաղի մրցաշարի 18 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 20․5 միավոր եւ գրավեց 5-րդ տեղը։

Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Ուեսլի Սոն է, որը վաստակեց 22 միավոր։ Երկրորդից չորրորդ տեղերը գրավեցին Կարյակինը (21.5), Վաշիե-Լագրավը (21.5) և Նակամուրան (21)։

Կայծակնային շախմատում Արոնյանը հաղթանակով ավարտեց 6 պարտիա, պարտվեց 5-ում, իսկ ոչ ոքի խաղաց 7-ում։

Հիշեցնենք, որ արագ շախմատում Լեւոն Արոնյանը հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, հոլանդացի Անիշ Գիրիին, ամերիկացի Ֆաբիանիո Կարուանային, ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, Շաքրիյար Մամեդյարովի եւ Ուեսլի Սոյի և Մաքսիմ Վաշիե-Լագրավի։ Միակ պարտությունը կրել էր Սերգեյ Կարյակինից։

Գերմրցաշարում հանդես եկան Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով