03:33  +04,  16 հունիսի, 2018

Grand Chess Tour․ Կայծակնային շախմատի 9 տուրից հետո Արոնյանը երկրորդն է  

Բելգիայի Լյովեն քաղաքում ընթացող շախմատի Grand Chess Tour շարքի կայծակնային խաղի մրցաշարի 9 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 27 հնարավորից վաստակել է 16․5 միավոր եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ կիսում է երկրորդ տեղը։ Առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է, որն ունի 18 միավոր։ 15․5 միավորով երրորդը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավն է։

Կայծակնային շախմատում Արոնյանը հաղթանակով է ավարտել Մամեդյարովի, Անանդի, Գիրիի և Կարուանայի հետ պարտիաները, ոչ ոքի է խաղացել Սոյի, Կարյակինի և Վաշիե-Լագրավի հետ։ Հայ գրոսմայստերը պարտվել է Գրիշչուկին և Նակամուրային։

Հիշեցնենք, որ արագ շախմատում Լեւոն Արոնյանը հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, հոլանդացի Անիշ Գիրիին, ամերիկացի Ֆաբիանիո Կարուանային, ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, Շաքրիյար Մամեդյարովի եւ Ուեսլի Սոյի և Մաքսիմ Վաշիե-Լագրավի։ Միակ պարտությունը կրել էր Սերգեյ Կարյակինից։

Գերմրցաշարում հանդես են գալիս Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ