03:33 16 հունիսի, 2018Բելգիայի Լյովեն քաղաքում ընթացող շախմատի Grand Chess Tour շարքի կայծակնային խաղի մրցաշարի 9 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 27 հնարավորից վաստակել է 16․5 միավոր եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ կիսում է երկրորդ տեղը։ Առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է, որն ունի 18 միավոր։ 15․5 միավորով երրորդը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավն է։
Կայծակնային շախմատում Արոնյանը հաղթանակով է ավարտել Մամեդյարովի, Անանդի, Գիրիի և Կարուանայի հետ պարտիաները, ոչ ոքի է խաղացել Սոյի, Կարյակինի և Վաշիե-Լագրավի հետ։ Հայ գրոսմայստերը պարտվել է Գրիշչուկին և Նակամուրային։
Հիշեցնենք, որ արագ շախմատում Լեւոն Արոնյանը հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, հոլանդացի Անիշ Գիրիին, ամերիկացի Ֆաբիանիո Կարուանային, ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, Շաքրիյար Մամեդյարովի եւ Ուեսլի Սոյի և Մաքսիմ Վաշիե-Լագրավի։ Միակ պարտությունը կրել էր Սերգեյ Կարյակինից։
Գերմրցաշարում հանդես են գալիս Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.