09:41  ,  15 հունիսի, 2018

Գրիզմանը մնում է «Աթլետիկոյում»

«Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը որոշել է մնալ մադրիդյան ակումբում: Այդ մասին նա նշել է վավերագրական ֆիլմում, որը նվիրված է իր ակումբային ընտրությանը: «Իմ ֆանատները, իմ թիմը, իմ տունը»,- գրել է 27-ամյա խաղացողը Թվիթերում:

«Ես մանրամասներ իմացա ակումբի ծրագրերի եւ տրանսֆերների մասին: Դա հրաշալի է: «Աթլետիկոն» անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի թիմն աճի եւ կարողան հաղթել Չեմպիոնների լիգայում: Աշխարհի առաջնության մեկնելուց մեր օր առաջ ես որոշեցի մնալ: Ցանկանում եմ ցույց տալ բոլորին, որ ես չեմ սխալվել, վստահում եմ ակումբին եւ իմ թիմակիցներին»,- Ֆրանիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը վավերագրական ֆիլմից մեջբերում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ նշվել էր, որ Գրիզմանը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն «Աթլետիկոն» ֆրանսիացի ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 25 միլիոն եվրո, ինչը 10 միլիոնով գերազանցում է կատալոնական ակումբի առաջարկածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով