23:22  ,  14 հունիսի, 2018

Մադրիդի «Ռեալը» ներկայացրեց Լոպետեգիին (ֆոտո)  

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ներկայացրեց թիմի նոր գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիին։

«Հիշում եմ, թե ինչպես 18 տարի առաջ եկա այստեղ եղբորս ուղեկցությամբ։ Այն ժամանակ զինվորականի պես էի հագնված։ Բախտս բերել է, քանի որ խաղացել եմ «Կաստիլյաում», իսկ հետո «Ռեալի» գլխավոր թիմում։ Այստեղ ես հասկացա, թե ինչ է նշանակում հավատարմություն»,- Լոպետեգիի խոսքն է փոխանցում «Ռեալի» պաշտոնական կայքը։

51-ամյա մասնագետը ԱԱ-2018-ի մեկնարկից 1 օր առաջ հեռացվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։

Լոպետեգին 2016 թվականից էր գլխավորում Իսպանիայի հավաքականը։ Մինչ այդ նա աշխատել է պորտուգալական «Պորտուում», Իսպանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։

Արքայական ակումբը գլխավորում էր Զինեդին Զիդանը։ Ֆրանսիացին ակումբի ղեկը ստանձնել էր 2016թ. հունվարին։ Այդ ընթացքում նրա ղեկավարությամբ «Ռեալը» երեք անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձավ Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր եւ աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում