01:30  AMT,  13 հունիսի, 2018

Grand Chess Tour․ Մրցումային առաջին օրվանից հետո Լևոն Արոնյանը երկրորդն է

Բելգիայի Լյովեն քաղաքում  մեկնարկել է Grand Chess Tour-ի առաջին փուլը։ Մասնակիցները 9 տուր կխաղան արագ շախմատ և 18 տուր՝ կայծակնային:

Մրցումային առաջին օրը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է Նակամուրային, ոչ ոքի է ավարտել Գրիշչուկի և Անանդի հետ պարտիաները։

6 հնարավորից Արոնյանը վաստակել է 4 միավոր և Կարյակինի հետ կիսում է երկրորդ տեղը։ 5 միավորով առաջատարը Սոն է։ Հունիսի 13-ին Արոնյանի մրցակիցները կլինեն Մամեդյարովը, Գիրին և Սոն։

Գերմրցաշարում հանդես են գալու Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

Հունիսի 12-14-ը տեղի կունենան արագ շախմատի պարտիաները, իսկ հունիսի 15-ին և 16-ին՝ կայծակնային շախմատի պարտիաները:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2018թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Գերմանիա
Իսպանիա
Ֆրանսիա
Անգլիա
Այլ հավաքական
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...