01:30 13 հունիսի, 2018Բելգիայի Լյովեն քաղաքում մեկնարկել է Grand Chess Tour-ի առաջին փուլը։ Մասնակիցները 9 տուր կխաղան արագ շախմատ և 18 տուր՝ կայծակնային:
Մրցումային առաջին օրը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է Նակամուրային, ոչ ոքի է ավարտել Գրիշչուկի և Անանդի հետ պարտիաները։
6 հնարավորից Արոնյանը վաստակել է 4 միավոր և Կարյակինի հետ կիսում է երկրորդ տեղը։ 5 միավորով առաջատարը Սոն է։ Հունիսի 13-ին Արոնյանի մրցակիցները կլինեն Մամեդյարովը, Գիրին և Սոն։
Գերմրցաշարում հանդես են գալու Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):
Հունիսի 12-14-ը տեղի կունենան արագ շախմատի պարտիաները, իսկ հունիսի 15-ին և 16-ին՝ կայծակնային շախմատի պարտիաները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.